▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված ավազակային հարձակում Երեւանում. վարկային կազմակերպությունից թալանել են 6 մլն 300 հազար դրամ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն եւ այնտեղից հափշտակել 6 մլն 300 հազար դրամ գումար:

Shamhsyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ոստիկաններ եւ քննիչներ են ժամանել։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու եւ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее