
2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը):
Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը: Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:
|
Սննդի տեսակ |
ՊՆ |
ՈՍ |
ԱԱԾ |
ԱԻՆ |
|
Հաց՝ ցորենի ալյորից, 1-ին տեսակի |
650 գր |
700 գր |
750 գր |
750 գր |
|
Ալյուր՝ ցորենի, 1-ին տեսակի |
10 գր |
10 գր |
– |
– |
|
Ձավարեղեն՝ տարբեր |
120 գր |
120 գր |
120 գր |
120 գր |
|
Մակարոնեղեն |
40 գր |
40 գր |
40 գր |
40 գր |
|
Միս՝ ոսկռոտ |
175 գր |
175 գր |
175 գր |
175 գր |
|
Ձուկ՝ սառեցված, առանց գլխի |
100 գր |
100 գր |
100 գր |
100 գր |
|
Կենդանական ճարպ՝ մարգարին |
20 գր |
20 գր |
20 գր |
20 գր |
|
Բուսական յուղ՝ ձեթ |
20 գր |
20 գր |
20 գր |
20 գր |
|
Կարագ՝ սերուցկային |
20 գր |
20 գր |
20 գր |
20 գր |
|
Հալած պանիր |
30 գր |
20 գր |
25 գր |
25 գր |
|
Խտացրած կաթ՝ շաքարով |
20 գր |
40 գր |
100 գր (կաթ) |
100 գր (կաթ) |
|
Հավի ձու (շաբաթական) |
4 հատ |
4 հատ |
4 հատ |
4 հատ |
|
Շաքարավազ |
60 գր |
70 գր |
70 գր |
70 գր |
|
Կերակրի աղ |
20 գր |
30 գր |
20 գր |
20 գր |
|
Թեյ |
1 |
1 |
1 |
1 |
|
Դափնու տերև |
0,1 գր |
0,1 գր |
0,2 գր |
0,1 գր |
|
Պղպեղ՝ կարմիր |
0,2 գր |
0,3 գր |
0,3 գր |
0,3 գր |
|
Պղպեղ՝ սև |
0,2 գր |
– |
– |
– |
|
Քացախ |
1 գր |
1 գր |
2 գր |
2 գր |
|
Տոմատի մածուկ |
6 գր |
6 գր |
6 գր |
6 գր |
|
Կետչուպ |
20 գր |
20 գր |
– |
– |
|
Կարտոֆիլ |
600 գր |
600 գր |
600 գր |
600 գր |
|
Կաղամբ |
130 գր |
130 գր |
130 գր |
130 գր |
|
Գազար |
50 գր |
30 գր |
50 գր |
50 գր |
|
Բազուկ |
30 գր |
50 գր |
30 գր |
30 գր |
|
Գլուխ սոխ |
50 գր |
50 գր |
50 գր |
50 գր |
|
Օշարակ |
28 գր |
28 գր |
200 գր (հյութ) |
200 գր (հյութ) |
|
Թարմ լոլիկ, կամ վարունգ |
40 գր (հուլիս-սեպտեմբեր) |
– |
– |
– |
|
Չորացած կանաչի՝ տարբեր |
0,5 գր |
– |
– |
– |
|
Խնձոր |
100 գր (օգոստոս-նոյեմբեր) |
– |
– |
– |
|
Մուրաբա |
20 գր (հոկտեմբեր-ապրիլ) |
– |
– |
– |
|
Մարինադ |
40 գր (դեկտեմբեր-հունվար) |
– |
– |
– |
|
Մանանեխի փոշի |
– |
– |
0,3 գր |
0,3 գր |
Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում և 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։
Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ։
Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ և ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ։
Սննդակարգերում կան նաև տարբերություններ․ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի և բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ և լուցկի։
Ռաֆայել Աֆրիկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


