Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտ է Ֆրանսիայի հավաքականի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ Զիդանը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կփոխարինի Դիդիե Դեշամին։
2016-2018 թվականներին և 2019-2021 թվականներին հայտնի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Ռեալ Մադրիդը»։ Նրա ղեկավարությամբ «բլանկոսները» երեք անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան, դարձել են Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել են երկրի Սուպերգավաթը։
Դիտեք նաև՝