▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգոն լինելը մեր հոգու մեջ է. hայ փրկարարն Ուռեկիում հանգստանալիս փրկել է վրացի փոքրիկի կյանքը

«Լոռէ» փրկարարական ջոկատի հրահանգիչ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակից Աշոտ Կարապետյանը Վրաստանի Ուրեկի հանգստավայրում փրկել է 12-ամյա վրացի տղայի կյանքը: Այս մասին հայտնում է Aliq մեդիան:

Աշոտը նախօրեին ափից 20-30 մետր հեռավորության վրա լողացող տղային նկատել է, երբ նա լողալու ու ջրի երեսին մնալու անհաջող փորձեր էր անում:

«Փորի վրա պառկած ափ դուրս բերեցի, ընթացքում խոսում էի հետը, սկզբում չէր խոսում, չէր շարժվում, մինչեւ ափ հասցրի արդեն ավելի լավ էր, չէր հասկանում ինչ է կատարվել, սկսեց խոսել»: 

Աշոտ Կարապետյանը 1989 թվականից է ընտրել փրկարարի գործը: Հայկական Կարմիր խաչի և «Լոռէ»  փրկարարական ջոկատի կամավոր է: Ստեղծման օրվանից (1989թ.) ջոկատի 48 կամավորները մարդկային բազում կյանքեր են փրկել՝  ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: 1991 -ին «Լոռէ»-ն առաջինների թվում էր, որ օգնության հասավ Սաչխերեյի աղետալի երկրաշարժից տուժածներին:

Փորձառու փրկարարն ասում է՝ առաջին անգամ էր, որ առանց խմբի ու հանգստի ընթացքում է մարդ փրկում: Այլ բան է, որ ահազանգի հետքերով ես գնում, բայց զգացողություններն այլ են, երբ աչքիդ առաջ է տեղի ունենում։ 

«Զգոն լինելը մեր հոգու մեջ է: Պարտադիր չէ, որ աշխատանքի մեջ լինենք: Արձակուրդի մեջ անգամ նայում ենք մեր չորս կողմը,  որ օգնենք մարդկանց, ուշադիր ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее