▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգալիորեն կկրճատվի «Ջրառ»-ի կողմից կատարվող ծախսերը

 

Կառավարությունն ընդունել է նաև ««Ջրառ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք հանձնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» որոշում: Նման որոշում ընդունելը պայմանավորված է նրանով, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հունվարի 1-ից դադարեցրել է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների իրականացման գործառույթը և ներկայումս խիստ սահմանափակ թվաքանակով աշխատակիցներով իրականացնում եմ գույքի հանձման աշխատանքներ: Որոշումը հնարավորություն կստեղծի զգալիորեն կրճատելու «Ջրառ» ՓԲԸ կողմից կատարվող ծախսերը՝ մասնավորապես վարչական շենքի և օժանդակ շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ տարեկան ծախսերը կազմում են շուրջ 20.0 մլն դրամ, ինչպես նաև կոորդինացված աշխատանքի կազմակերպմամբ բարձրացնելու կառավարման արդյունավետությունը:

Կարդացեք նաև` Չինաստանը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրաբերի

Կառավարությունում քննարկված այլ հարցերը` ստորև ներկայացված տեսանյութերում.

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее