▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգացմունքներս աննկարագրելի են. Նադեժդա Սարգսյանը՝ կրկնակի տատիկ դառնալու մասին

Life.panorama.am-ը գրում է.  Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել Էմմիի երկրորդ երեխան: Կայքը զրուցել է  ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանի հետ, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում՝ դստեր եւ արդեն երկու թոռնիկների կողքին:

«Զգացմունքներս աննկարագրել են, բառերով դրանք փոխանցելն անհնարին է: Երբ ծնվեց Դանիս, ես այդ երջանկությունը զգում էի Երեւանում՝ նրանցից շատ հեռու, իսկ այս դեպքում ես դստերս ու երկու թոռնիկներիս կողքին եմ տոնում այս երջանկությունը: Աննկարագրելի ապրումներ ունեմ, ինչի համար շնրոհակալ եմ Տեր Աստծուն: Ինձ կհասկանան բոլոր մայրիկներն ու տատիկները, ես էլ նրանց բոլորի նման վայելում եմ ինձ տրված այս երջանկությունը»,- հուզված պատմեց Նադեժդա Սարգսյանն ու հավելեց.

«Փառք Աստծո, Էմմին ու երեխան իրենց շատ լավ են զգում: Ես նրանց հանձնել եմ Հիսուս Քրիստոսին ու գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի»:

Նադեժդա Սարգսյանի խոսքով՝ նորածինը հայրիկին է նման.

«Ինչպես բոլորը գիտեն՝ նոր ծնվելուց հետո դժվար է  նմանություններ գտնել: Ամեն դեպքում՝ շեկ է ու հայրիկին է նման, տեսնենք՝ ընթացքում կփոխվի, թե ոչ»,- նկատեց երջանիկ տատիկը՝ նշելով, որ Էմմին ու ամուսինը դեռեւս անվան հարցում վերջանական ընտրություն չեն կատարել:

Խոսելով նորածին եղբոր նկատմամաբ փոքրիկ Դանիի վերաբերմունքից, Նադեժդա Սարգսյանը պատմեց.

«Իհարկե, Դանին դեռ լիովին չի հասկանում, որ եղբայր է ունեցել, բայց նա շատ ժպտերես փոքրիկ է ու անասաելի շատ է երեխաներին սիրում: Հետաքրքիր մի բան կա նրա մեջ՝ ուզում է պաշտպանել, օգնել իրեն շրջապատող փոքրիկներին: Այսօր էլ զարմացած նայում էր փոքրիկ եղբորն ու ժպտում. հուսամ՝ նրանք լավ եղբայրներ ու ընկերներ կդառնան»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее