▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զենքի խայտառակ անօրինական վաճառք ԱԳ նախկին նախարարի թույլտվությամբ. ԵՀՄՖ-ի նախագահի բացահայտումը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է սկանդալային բացահայտումներ՝ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի թողտվությամբ զենքի անօրինական վաճառքի հետ կապված: Այս մասին Աշոտ Գրիգորյանի հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.



 

 

 

 

 

 

«ԵՀՄՖ նախագահությունը անցյալ տարվա սեպտեմբեր ամսին տեղեկացրեց Հայաստանի իշխանություններին, որ գաղտնի եւ խաբեբայության մեծ տարր պարունակող գործարք է կատարվել Չեխիայի եւ Ադրբեջանի միջեւ: Խոսքը հսկայական քանակությամբ շարժական հրթիռանետների եւ հրանոթների անօրինական վաճառքի մասին էր: Տատրա ավտոմեքենաների բազայի վրա տեղադրված հռթիռանետների եւ հրանոթների «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգը եւ RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է լեռնային պայմաններում պատերազմ վարելու համար:



 

 

 

 

 

 

 

Ադրբեջանի հետ պայմանագիրը կնքել է «Czechoslovak Group» չեխական ընկերությունը, որը պատկանում է միջազգային արկածախնդիր եւ զենքի անօրինական առեւտրով զբաղվող Յարոսլավ Ստռնադին: «Դանա»  համակարգը հավաքվում է Սլովակիայում «MSM Group»-ի գործարաններում: Գործարքը թաքցնելու նպատակով ռազմական տեխնիկան ինքնաթիռներով տեղափոխվում է Իսրայել, իսկ այնուհետեւ՝ Բաքու: Տեղափոխությունը կատարվում է Ալիեւների ընտանիքին պատկանող Silk Way Airlines ավիաընկերության ԻԼ-76 ՏԴ ինքնաթիռների միջոցով: Խաբեության հիմքում ընկած է այն, որ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի ստորագրությամբ տրված է կեղծ վերջնական օգտագործողի (end user) տեղեկանք, ըստ որի՝ ռազմական տեխնիկան, իբրեւ թե, արտահանվում է Իսրայել: Այս տեխնիկան նախատեսված է Հայաստանի դեմ պատերազմի համար:

Նշենք, որ այս կեղծ գործարքի բոլոր մասնակիցները մեծ վախ ունեին, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը աղմուկ կբարձրացնի, հետամուտ կլինի եւ կկանխի գործարքը: Սակայն ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը ժամանակին չի արձագանքել, իսկ Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը չի ցուցաբերել անհրաժեշտ արհեստավարժություն, բացարձակապես հետամուտ չի եղել կատարված գործարքին եւ այս ստոր գործարքը տեղի է ունեցել նրանց լուռ համաձայնությամբ: Մենք բազմիցս անդրադարձել ենք, այսպես կոչված, դեսպանի առեւտրական գործունեությանը եւ նշել, որ նա ծառայում է ՀՀԿ պատգամավորների ու վարչակազմի ներկայացուցիչների ֆինանսների տեղավորմանը եւ առեւտրական գործարքների իրականացմանը Չեխիայում, սակայն երբեւիցե չենք ստացել որեւէ արձագանք այն ժամանակվա ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից եւ նախագահ Սերժ Սարգսյանից: Նշել ենք նաեւ, որ ԱԳՆ մի շարք դեսպաններ զբաղված են հայկական համայնքների դեմ պայքարով եւ համայնքները քայքայելով: Այս հարցը նույնպես չի հետաքրքրել նախկին նախարար Նալբադյանին եւ նախագահ Սարգսյանին: Արդյունքում Ադրբեջանը բացառիկ կարեւորության եւ իր որակներով նմանը չունեցող հսկայական քանակությամբ զենք է ստացել Չեխիայից:

Համոզված ենք, որ մեր այս հայտարարությունը հիմք կհանդիսանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նորանշանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի համար՝ օր առաջ կասեցնելու երկրի դեմ աշխատող ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գործունեությունը եւ թեկուզ շատ ուշացած, բայց կոնկրետ քայլեր կձեռնարկվեն զենքի վերջին խմբաքանակն Ադրբեջան զարտուղի ճանապարհներով հասցնելու գործընթացը կասեցնելու համար:

ԵՀՄՖ նախագահություն, ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան

31.05.2018թ.

Բրատիսլավա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее