▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում հայտնի միջադեպից հետո մանդատը վայր դրած ՔՊ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին նախօրեին խորհրդարանի շքամուտքում հարցրինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ հարբած լինելու համար Ձեզ հարկադրեցին հրաժարվել մանդատից, մինչդեռ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը տեսախցիկների առջեւ խմբակային ծեծի ենթարկեց քաղաքացուն, բայց շարունակում է պաշտոնավարել։

ՔՊ-ական նախկին պատգամավորը մեր հարցին հարցով պատասխանեց․ «Բայց ո՞վ է ինձ մանդատից զրկել»։ Չե՞ն զրկել։ «Ըտենց մեկը չկա, որ կարողանա ինձ մանդատից զրկի»։

Այսինքն՝ Դուք ինքնակա՞մ եք վայր դրել, ասում են՝ վերեւներից են հրահանգել։ «Խնդրում եմ, էլի»։

Ինքնուրո՞ւյն եք այդ որոշումը կայացրել։ «Չէ, զենքը դրել են գլխիս, ասել են՝ դիր»։ Եթե չդնեիք, կուսակցության վարչությունում քննելու էին Ձեր հարցը։ «Ի՞նչն էին քննելու»,- նյարդայնացավ նախկին պատգամավորը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։ Իսկ թե ինչու է խորհրդարան գնում, ասաց՝ գործեր ունի։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее