▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբոսաշրջիկները շիվարել էին, քանի-որ կապ չկար ու չգիտեին' ուր պիտի գնան...

«Առաջարկ Հայաստանում զբոսաշրջությամբ զբաղվող գերատեսչություններին և բջջային օպերատորներին: Այսօր բջջային կապը շատ կարևոր դեր ունի բոլորիս համար, հատկապես Հայաստան ժամանած զբոսաշրջիկների։ Այսօր Արագածոտնի մարզի Բյուրական համայնքով բարձրանում էի Ամբերդ։ Ամբողջ ճանապարհին հանդիպում էի մեքենաներով, ոտքով Ամբերդ և Քարե Լիճ բարձրացող զբոսաշրջիկների։ Մարդիկ շիվարել էին,քանի-որ կապ չկար ու չգիտեին' ուր պիտի գնան։ Առաջին հայացքից թվում է, թե սա հասարակ մանրուք է,բայց, իմ կարծիքով, շատ կարևոր է։ Հաստատ դժվար չէ պայմաններ ստեղծել, որ զբոսաշրջիկները կարողանան ազատ շարժվել և Աստված չանի մի բան պատահի' կարողանան կապվել 911-ի հետ»,-գրել է Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее