▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարովան` «Թրամփի ուղու» մասին

Ռուսաստանն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ. Զախարովան` «Թրամփի ուղու» մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնաան ներկայացուցիչն ասել է, որ այդ նախագծի մասին պատկերացում կարելի է կազմել միայն կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո։

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, ՌԴ սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին։

Դիտեք նաև՝

Ռուսաստանը հետևողականորեն կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը. Զախարովա

«Ռուսաստանի Դաշնության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում դժվար է գերագնահատել, և հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը սկսվել է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ աջակցությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ Մոսկվայի անմիջական մասնակցությամբ 2020-2022 թվականներին հնարավոր է եղել հասնել եռակողմ համաձայնությունների` ամենաբարձր մակարդակով։ Դրանք բառացիորեն դադարեցրել են արյունահեղությունը և սահմանել խաղաղության գործընթացի հիմնական ուղղությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее