▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարովան անդրադարձել է Ալիևի և Էրդողանի ելույթներին

Մեծ ջանքեր էին գործադրվում տարածաշրջանում իրավիճակը խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու եւ փախստականների վերադարձի բարդ գործընթացները սկսելու, ենթակառուցվածքների վերականգնման եւ կյանքի կարգավորման համար նախադրյալների եւ պայմանների ստեղծման ուղղությամբ:

Այս մասին դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Ալիեւի ու Էրդողանի ռազմաշունչ հայտարարությունների մասին հարցին:

«Այս աշխատանքը չափազանց մանրակրկիտ է, եւ մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այս գործընթացներին: Դրա համար մեծ ջանքեր են ներդրվել եւ շատ կյանքեր են զոհաբերվել, եւ ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է չեղարկի այդ ամենը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее