▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարովա.Հնարավոր է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպում

ՌԴ արտաքին գերատեսչությունում չեն բացառում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, սակայն դեռևս դրա նախապատրաստման վերաբերյալ կոնկրետ տեղեկություն չկա:

Այս մասին  «RT» հեռուտաալիքի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ մարիա Զախարովան և հավելել, որ կա դրա հավանականությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ այդպիսի հանդիպումների հավանականություն կա: Սակայն դեռևս կոնկրետ չկա այնպիսին, որի մասին կարելի էր ձեզ տեղեկացնել»,- մասնավորեցրել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի բացառել նաև ղարաբաղյան հակամարտության թեմայի քննարկումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտ Զաների հանդիպման ժամանակ:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее