▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտալի դեպք. «Սասնա Ծռեր»-ի գործով դատավորը պաշտպանին ամբաստանյալ է ասել

Զավեշտալի դեպք Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստին:

Երբ  Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ցանկացել է միջնորդությամբ հանդես գալ,  դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ չի տվել ու ասել է, որ դեռ միջնորդություն ներկայացնելու փուլը չէ:

Դատապաշտպանը, սակայն,  պնդել է, որ ներկայացնելու է իր միջնորդությունը: «Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ես ասում եմ` չշարունակեք»,-այսպես է դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել  պաշտպանին, որն առաջացրել է  նիստերի դահլիճում ներկաների ծիծաղը:

Դրանից հետո Արտուշ Գաբրիելյանը ավելացրել է. «Ես հիմա գնում եմ խորհրդակցական սենյակ` Ձեր խափանման միջոցը որոշելու»,- ապա  ինքն իրեն ուղղելով ավելացրել է` «Հեռանում եմ խորհրդակցական սենյակ Ձեր վարքագծի հետ կապված համապատասխան որոշում կայացնելու»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее