Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ահազանգում է Զատկի տոնին ընդառաջ թանկացումներն արդեն նկատելի են:
«Մեր հաշվարկներով, գների շուրջ 10 տոկոսի աճ է գրանցվել: Թանկացել են ալյուրն ու հացամթերքը, քաղցրավենիքը, ծխախոտը, կարագը շուրջ 200 դրամով թանկացել է, կանաչին է թանկացել շուրջ 100 դրամով, ձուն՝ 3-5 դրամով, ձուկը՝ 200 դրամով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պողոսյանը:


