▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Բաբայանը՝ Բասկովի հետ համագործակցության մասին

Tert.am-ը գրում է.

Երգչուհի Զարուհի Բաբայանն, ով վերջերս իր ընտանեկան հանգիստն էր վայելում Հունաստանում, Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար Ռուսաստանի «Ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։ Լուսանկարի պատմության, հունական հանգստի մասին զրուցեցինք սիրված երգչուհու հետ:

 -Լուսանկարը, որը տեղադրել էիք համացանցում բավականին քննարկվեց: Ինչպե՞ս և ե՞րբ եք ծանոթացել Նիկոլայ Բասկովի հետ:

 -Հանդիպել եմ Բասկովին նրա մենահամերգից հետո: Շատ գեղեցիկ մենահամերգ էր, որը նվիրված էր  կանանց տոնին: Բասկովի հետ ունենք ընդհանուր ընկերներ, որոնք հարազատ են երկուսիս համար էլ: Հանդիպումը մեր ընկերները կազմակերպեցին: Բասկովի հետ անձնական շփում ունեցել էի այնքանով, որ համերգի ընթացքում բեմում պարում էին Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի աղջիկները: Անակնկալ էր համարը ու հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց, քանի որ այդ ընթացքում երգիչը սկսեց հայերեն երգել: Համերգից հետո մեզ ծանոթացրին, շփվեցինք ու շատ լավ տպավորութուններ ստացա նրանից:

-Այսինքն լուսանկարը, որը տեղադրել եք երեկ, արված էր ամիսներ առա՞ջ:

 -Այո, գրեթե 4-5 ամիս առաջ ենք լուսանկարվել, բայց միայն երեկ որոշեցի տեղադրել համացանցում ու փաստորեն աննկատ չմնաց:

  -Անմիջական շփում ունե՞ք Բասկովի հետ:

 -Անձնական շփում չկա, բայց կան ընդհանուր ընկերները ու կարծում եմ, որ ցանկության դեպքում կապը կպահպանվի: 

  -Միասին ստեղծագործելու ցանկություն չկա՞:

 -Նման խոսակցություն եղել է, բայց կան պայմանագրային խնդիրներ, որոնք ժամանակ են պահանջում: Վերջնական որոշում դեռ չենք կայացրել, բայց ոչինչ բացառված չէ: Խոսակցություն եղել է, բայց որոշում չի կայացվել:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее