▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանում եմ՝ ոնց կարելի էր նրան սիրել, Աստծուն խնդրում եմ՝ չսիրահարվեմ, որ գործերս չձախողվեն․ Արմինե Գրիգորյան

 

Armlur.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հանրությանը հայտնի անձանց, մասնավորապես շոուբիզնեսցիների անձնական կյանքի անհայտ կամ քչերին հայտնի պատմություններին։ Վերջիններս խոսում են իրենց ապրած զգացմունքների մասին, կատարում են խոստովանություններ։

 Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանն է։ Նա հիշեց, որ առաջին անգամ լրջորեն սիրահարվել է 25 տարեկանում. «Դա, կարծում եմ, փոխադարձ զգացմունք չէր այն իմաստով, որ նա իմ չափ ու ինձ պես չէր սիրում։ Մենք որոշ ժամանակ ընկերություն արեցինք, սակայն հետո ամեն բան ավարտվեց։ Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ իր տրամաբանական ավարտը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Երգչուհու առաջին սերը երգարվեստից չէր, թատերական աշխարհից էր. «Ես հենց սկզբում էլ հասկանում էի, որ մենք իրար համար չէինք, ուղղակի սերը եկել-կպել էր (ծիծաղում է)։ Ոչ մի բան չէի պլանավորում, ապրում էի այդ օրով, տրվում էի ընթացքին, պարզապես վայելում էի»,- անկեղծացավ Արմինեն։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее