▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմացել էի, որ Զարուհի Փոստանջյանը հայհոյում է ռուսերենով, ոչ թե Արևմտյան Հայաստանի որևէ բարբառով. Պետրոս Ղազարյան

Այսօր մամուլում հրապարակում էր հայտնվել  այն մասին, որ օրերս քարոզարշավի շրջանակներում Երևանում շրջող «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզչական խմբի դիմաց է դուրս եկել «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով փորձել է մոտենալ Զարուհի Փոստանջյանին և անգամ ձեռքով բարևել։ «Ուրվագիծ» հաղորդաշարից չթոթափած զայրույթը Փոստանջյանը թափել է Ղազարյանի գլխին՝ ոչ միայն բարևը չի ընդունել, այլև իր խմբի ներկայությամբ նրան «պուտանկա» է անվանել և առաջարկել է «մաքրել տարածքը»։

Tert.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանը ոչ միայն հաստատեց մամուլի տեղեկատվությունը՝ այն մասով, որ Զարուհի Փոստանջյանն իրեն հայհոյել է, այլև հեգնանքով ավելացրեց. «Ես, ճիշտն ասած, զարմացած էի, որ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը հայհոյում է ռուսերենով, այլ ոչ թե Արևմտյան Հայաստանի որևէ բարբառով»:

Պետրոս Ղազարյանը հավելեց, որ օրաթերթի գլխավոր խմբագիրը ստում է՝ նման պայմանավորվածություն չի եղել:

Անդրադառնալով միջադեպին՝ Պետրոս Ղազարյանը նշեց, որ ինքը, չգիտես ինչու, զարմացած չէր, մինչդեռ, ընդհանուր ծանոթները՝ ցնցված:

Ի պատասխան հարցի, թե, այնուամենայնիվ, իր հաղորդման հյուրընկալված շա՞տ մարդիկ կան, որ հաղորդման ընթացքում իր տված հարցերից հետո իրենից նեղացել են, հեռուստամեկնաբանն ասաց. «էլի եղել են, բայց առաջին անգամ են հայհոյում: Ամեն դեպքում, ես էլ հարցրեցի՝ մաման ոնց է, պապան, տնեցիները»,-ասաց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее