▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարդեր, խոհանոցային և դպրոցական պարագաներ. աշակերտները`գործարարներ

Ս/թ մայիսի 31-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում  «Հայաստանի պատանեկան նվաճումներ » (ՀՊՆ)  կազմակերպությունն իրականացրեց  «Աշակերտական գործարար ընկերությունների (ԱԳԸ) տոնավաճառ» ամենամյա միջոցառումը, որը կազմակերպվել էր «Ձեռնարկատիրական  կրթություն» ծրագրի շրջանակներում: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող այդ ծրագիրը  ֆինանսավորվում է JHM բարեգործական և HSBC բանկի կողմից:

Տոնավաճառին մասնակցեցին 18 աշակերտական գործարար ընկերություններ հանրապետության բոլոր մարզերից: Աշակերտների կողմից հիմնադրված այդ ընկերությունների  գործունեությունը կազմում է  «Ձեռնարկատիրական կրթություն» դասընթացի կարևորագույն բաղադրիչը, քանի որ հենց դրանց միջոցով են աշակերտները ձեռք բերում ոչ միայն կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներ, այլ նաև կարևոր բիզնես հմտություններ:

 

 

 

 

 

 

 

 

 

Այդ աշակերտական ընկերությունները բիզնես  գործունեություն են իրականացրել ողջ ուստարվա ընթացքում՝ հնարավորություն տալով աշակերտներին կատարել պրակտիկ ձեռնարկատիրական գործողություններ. հիմնադրել բաժնետիրական ընկերություններ, նշանակել ընկերության կառավարիչներին, ընկերության կանոնադրական կապիտալը հավաքելու և գումար ձեռք բերելու նպատակով թողարկել և վաճառել ընկերության բաժնետոմսերը, վարել  շուկայական հետազոտություններ, գրել և մշակել բիզնես պլան, կազմակերպել ապրանքի կամ ծառայության արտադրությունը և ապա վերջում՝ զբաղվել դրանց վաճառքով և իրացումով: 

Վերոհիշյալ տոնավաճառի կազմակերպումն էլ հենց  աշակերտներին հնարավորություն ընձեռեց իրենց  ընկերությունների արտադրանքները ներկայացնել սպառողներին, և ցուցադրել այն գործարար – ձեռներեցական հմտությունները, որոնք  ձեռք են բերել ուսումնառության ընթացքում:   

Հարուստ և բազմազան էր աշակերտների կողմից տոնավաճառին առաջարկված տեսականին` զարդեր, խոհանոցային և դպրոցական պարագաներ, խաղալիքներ, հուշանվերներ:  Իսկ տոնավաճառից գոյացած դրամական միջոցների  մի մասը աշակերտները ձեռնարկատիրական  և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում ուղղելու են հանրային տարբեր ձեռնարկների իրականացմանը

Տոնավաճառի բարեհաջող ընթացքն ապահովելու գործում աշակերտներին մեծ աջակցություն ցուցաբերեցին HSBC բանկի կամավորները, ովքեր ծրագրում ընդգրկվել էին որպես բիզնես-խորհրդատուներ: Հենց տոնավաճառի սկզբից նրանք միացան աշակերտական խմբերին  և օգնեցին ոչ միայն ձևավորել տաղավարները, այլ նաև մշակել ճիշտ մարկետինգային ռազմավարություն և սպառողներին պատշաճորեն ներկայացնել բիզնես –պլանը:

Հաշվի առնելով  Ձեռնարկատիրական կրթության կարևորությունը և արդիականությունը՝  2017-2018 ուստարում՝ այն ներդրվեց դեռևս 2-րդ և 3-րդ դասարաններում՝ որպես ինտեգրված բաղադրիչ  Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել «Հայաստանի պատանեկան նվաճումներ»

կազմակերպության վեբ կայք` www.jaarmenia.org:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее