▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զառա Սահակյանը՝ «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվելու մասին

Life.panorama.am-ը գրում է. Ինչպես արդեն շատերին է հայտնի` «Քարե դարդ»-ի երրորդ եթերաշրջանը նոր հերոսուհի ունի. դերասանուհի Զառա Սահակյանն, ով մինչ այս ներկայանում էր «Խոպանի տեսություն»-ում, այժմ «Քարե դարդ»-ի բնակիչ է: 

««Խոպանի տեսությունն» իր տրամաբանական ավարտն ունեցավ, որից հետո իմ շատ լավ ընկեր Վաչե Թովմասյանի կողմից առաջարկ ստացա նկարահանվել «Քարե դարդ»-ում: Այն, որ ընկերներիս հետ եմ աշխատելու, ինձ համար շատ ոգեւորող էր, ուստի առաջարկն էլ անմիջապես ընդունեցի, հատկապես, որ այդ շրջանում ուրիշ այլ աշխատանքում զբաղվածություն չունեի»,- մեզ հետ զրույցում նշեց Զառան ու հավելեց, որ իրենց տանը նախկինում դիտել են «Քարե դարդ»-ը.

«Իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ բոլոր սերիաները դիտել եմ, սակայն ինչպես հայտնի է` «Քարե դարդ»-ը երեխաները շատ են սիրում ու իմ երեխան էլ անմասն չի մնում նրանցից: Բացի այդ` որպես դերասանուհի փորձում եմ տեղյակ լինել իմ ոլորտի հետ կապված նախագծերից, էլ չասեմ, որ «Քարե դարդ»-ը իրականացնում են ընկերներս, իսկ ես միշտ եմ ընկերներիս աշխատանքներով հետաքրքրված»,- նկատեց նա:

Խոսելով իր հերոսուհու մասին` Զառան պատմեց.

«Նախ նշեմ, որ միշտ էլ սիրված նախագծերում կատարվող նորամուծությունները վանող ազդեցություն են ունենում, մինչեւ մարդիկ մերվում են այդ նորին. Սա շատ նորմալ երեւույթ է ու բոլորիս պարագայում էլ այդպես է: Սիթքոմում կատարվել են փոփոխություններ, որոնք, ըստ իս, նոր շունչ են տվել նախագծին, քանի որ միապաղաղությունն էլ կհոգնեցներ հեռուստադիտողին: Իմ հերոսուհին արդեն սիրված հերոս վհուկ Բաբալի քույրն է, քանի որ Բաբալը ամուսնացել ու բարիացել է, ուստի իր չարագործությունների պաշտոնը հանձնել է քրոջը: Հերոսուհիս սիթքոմի ընթացքում պետք է սիրահետի Մոսոյին, ու արդյունքում սիրային եռանկյունի պետք է ստեղծվի»:  

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее