▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգահարեցի Հարություն Մովսիսյանին ու ասացի, որ հիացած եմ.Սարգիս Գրիգորյան

Blognews.am-ը գրում է. Դերասան Սարգիս Գրիգորյանը «Որոգայթ» ֆիլմում խաղում է գլխավոր հերոսի՝ Հովիկի երիտասադությունը: Այս հեռուստասերիալը դերասանի համար կարևոր նշանակություն է ունեցել. ժամանակին հենց այստեղից է սկսել Սարգիսը, թեև տարիներ առաջ նա «Որոգայթում» բոլորովին այլ դեր էր խաղում: «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերայից հետո Սարգիսն առաջին անգամ  մեզ հետ է խոսել ֆիլմում կերտած կերպարի, զգացողությունների  
ու Հարություն Մովսիսյանի հետ ունեցած խոսակցության մասին:)
Սարգիս, Դուք խաղում եք Հովիկի դերը երիտասարդ 
տարիներինԿերպարը տարիներ շարունակ կերտել է
  Հարություն Մովսիսյանը:Կերպարը կերտելիս իր հետ 
 խորհրդակցե՞լ եք ինչ-որ հարցերում:
Այս ֆիլմն ինձ այնքա՜ն հոգեհարազատ է: Իմ կարիերան, ճանաչվածությունը, ամեն ինչ սկսվեց «Որոգայթից»: Բավականին երկար ժամանակ ես զբաղված եմ եղել այդ սերիալում և հասցրել եմ շփվել, հասկանալ, մտնել ֆիլմի մեջ: Յուրաքանչյուր բան ինձ համար հոգեհարազատ էր: Երբ հրավերը ստացա, ինձ պետք չէր 0-ից մտածել, թե ինչ պետք է անեմ: Մի քանի կարճ զրույցներից հետո ասացի՝ պարոն Մովսիսյան, նո՞ւյնն ենք, ասաց՝ հա:  Ինքն էլ մի 2 բան ավելացրեց, ու արդեն հասկանալի էր, թե ինչ պետք է արվեր:
Սարգիս, Ձեզ հատկացված կարճ ժամանակահատածում պետք է ցույց տայիք մի բան, որի մասին երբեք չէր խոսվել. թե ինչպես Հովիկը հասավ այն կետին, որում հանդիսատեսը նրան տեսել է: Ձեզ համար դա բա՞րդ էր՝ հաշվի առնելով հակասությունը, որ կար կերպարի մեջԻ վերջո, նա ընդհանրապես այդ աշխարհի մարդ չէր:
Գիտեք, ես ի սկզբանե չեմ մտածել խաղալ մի մարդու, ով քրեական աշխարհում հեղինակություն է: Ես մարդ եմ խաղացել, որովհետև Հովիկն իր տեսակով առաջին հերթին մարդ է: Մի քանի զրույցների ժամանակ ասում էի՝ հանենք քրեականը, դա ոչ մի կապ ունի, նա կարող էր լինել, օրինակ, շինարար:
Ցույց եմ տալիս, թե ինքն ինչից ինչի է ասել: Ես ոչինչ չունեմ բռնցքամարտիկների դեմ, սակայն նա հրաժարվեց բոքսից, նախընտրեց գեղեցիկը՝ նկարչությունը: Դա էլ է խորհրդանշական. այսինքն՝ այդ մարդը դեմ է բոլոր տեսակի բռնություններին, նա ուզում է մարդկանց մեջ տեսնել գեղեցիկը, սակայն իրավիճակն ու շրջապատն այնքան կեղտոտ ու պրոբլեմատիկ են, որ իր նկարն այդպես էլ կիսատ է մնում...
Դրա հետ մեկտեղ այդ կեղտի, դժվարությունների, սև կոստյումների ու մռայլ պատերի մեջ նա մարդ մնաց: Այսինքն՝ այդ նկարն ապրեց:
Դուք ներկա չէիք ֆիլմի պրեմիերային: Երևան վերադառնալուց հետո հասցրե՞լ եք դիտել այն:
Այո, իհարկե:
Ի՞նչ գնահատական կտաք վերջնական տարբերակին, 
 Ձեզ դուր եկա՞վ:
Կան բաներ, որոնք ինձ դուր են եկել, կան բաներ՝  ոչ: Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացված է, և ամենակարևորը՝ իր որակով, աշխատվածությամբ մի քայլ առաջ է հայկական կինոարտադրության մեջ: Երևում է երկարատև համախմբված աշխատանքը:
Իսկ ի՞նչը դուր չեկավ:
Ըստ իս՝ կային դիալոգներ, որոնք բավականին երկար էին: Չեմ ուզում միջամտել սցենարիստի գործին, միգուցե ես եմ սխալ մտածում, դա անձնական կարծիք է: Շատերն ասում են, որ այդպես ավելի լավ է: Իսկ դերասանական կազմի ընտրությունը, խաղը բավականին լավն էր:
Հատկապես ո՞ւմ խաղով եք տպավորված:
Հարություն Մովսիսյանի, ես ողջունում եմ նրա խաղը: Նա ուղղակի փայլեց, ինչպես և պետք է լիներ: Ֆիլմը դիտելուց հետո զանգեցի իրեն ու ասացի՝ ես ցնցված եմ: Ես երբեք չեմ ստում նման բաները, ու կապ չունի՝ դա որևէ մեկին օգո՞ւտ է, թե՞ վնաս, անկեղծ եմ ասում՝ ես հիացած եմ իր խաղով:
Մի քիչ փակագծերը բացեմ ու ասեմ, որ զգացի՝ Պուտին կար այդ խաղի մեջ, նրա շարժուձևը կար: Միգուցե սխալվում եմ, բայց նմանեցրի, ինչը կարող էր լինել, քանի որ կերպարը թույլ է տալիս:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее