armtimes.com-ը գրում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է նշվել ինսուլտը:
Այս մասին կայքի հարցին ի պատասխան ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը. «Դիահերձման արդյունքների համաձայն՝ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է նշվել ինսուլտը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փորձագետներին ուղղվել են մի շարք հարցեր՝ պարզելու մահվան բոլոր հանգամանքները»,- ասել է Տռուզյանը:
Գոռ Առաքելյանի դին հայտնաբերվել էր հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում:


