▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրօրինակ գովազդ Գյումրիում, որն անտարբեր չի թողնում ոչ մեկի

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին գովազդային առաջին վահանակը տեղադրվեց քաղաք ելումուտ անողների համար. մտնողներին Մհեր Մկրտչյանի դիմանկարով վահանակը հորդորում է՝ Պարտադիր թատրոն կերթաք, իսկ դուրս եկողներին հարցնում է՝ Թատրոն գնացի՞ք… Նույնանման պաստառներ՝ տարբեր ձևաչափերով, որոշ դեպքերում նաև օտար լեզուներով, առաջիկայում կփակցվեն ներքաղաքային և միջքաղաքային տրանսպորտային միջոցներում, այդ թվում՝ Երևան-Գյումրի- Երևան գնացքում։

«Հենց մտաք Գյումրի՝ պարտադիր թատրոն գուկաք, քաղքից ելնելուց կհարցնենք՝ թատրոն գնացի՞ք… Ամոթով չմնաք էլի…»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

Նյութի աղբյուրը՝ a1plus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее