Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է սոցիոլոգ, միջոցառումների կազմակերպիչ Սոֆյա Դիլանյանի հետ, ով հայտնի է իր յուրօրինակ ու տարբերվող աքսեսուրաներով եւ ոճով:
Սոֆյա, արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում եք միջոցառումների կազմակերպմամբ,հետաքրքիր է, եթե վերլուծեք Ձեր հաճախորդների ընդհանուր պահանջներն ուհետաքրքրությունները, ի՞նչ է այսօր պահանջում նորաձեւ միտումներին հետեւող մարդը, որն ուզում է իր միջոցառման կազմակերպմամբ զբաղվեն մասնագետները: Այս ոլորտումի՞նչն է այժմ նորաձեւ:
- Շատ կարեւոր է, որ այն մարդը, ով կդիմի մեզ կամ մեր կոլեգաներին, հասկանա, որ պետք է մասնագիտորեն մոտենալ միջոցառմանը, որպեսզի խուսափեն գլխացավանքից: Իսկ այս ոլորտում վերջին շրջանում բոլորը ձգտում են տեսնել շոու բեմադրություններ, ոչ թե միայն երգիչների եւ պարողների:
-Հետաքրքիր է նաեւ, թե ինչպե՞ս կարելի է տարբերել այն միջոցառումները, որոնցկազմակերպմամբ դուք եք զբաղվում, ունե՞ք «ձեռագիր», ըստ որի մարդիկ անմիջապեսկարող են հասկանալ, որ դուք այդտեղ եք եղել:
- Ինձ թվում է, այո, մենք ունենք մեր ձեռագիրը, բայց երեւի ավելի ճիշտ կլինի, որպեսզի դրա մասին խոսեն մեր հաճախորդները:
-Թերեւս Ձեր աշխատանքն էլ արվեստի մի մասը կարող է կազմել, ինչպե՞ս եք ամենանգամ «ստեղծագործում», ինչի՞ց եք ոգեշնչվում:
-Բնականաբար, մեր հաճախորդների պահանջները իմանալով, փորձում ենք ստեղծագործական ջիղ մտցնել մեր աշխատանքում:
-Պատահե՞լ է, որ հաճախորդների պահանջները չեն համընկել Ձեր տեսակետների հետ,եւ դուք չեղյալ եք հայտարարել համագործակցությունը: Ի՞նչ պարագայում կարող է նմանիրավիճակ ստեղծվել:
- Այո, եղել են նման դեպքեր, բայց չեմ ցանկանա պատմել դրանց մասին, քանի որ դա էթիկայի կանոներին չի համապատասխանի:
-Սոֆյա, դուք հայտնի եք Ձեր յուրօրինակ ոճով, դուք նորաձեւ եք, բայց ոչ բոլորի նման,հագուստի ու աքսեսուարների Ձեր ընտրությամբ Դուք իսկապես տարբերվում եք շատշատերից, հետաքրքիր է՝ նորաձեւության նկատմամբ Ձեր պահանջները ա՞յլ են:
- Առաջին հերթին ես միշտ իմ ներքին աշխարհի հետ համահունչ եմ ապրում եւ բոլոր՝ շատ անգամ «խելագար» սանրվածքները կամ տարօրինակ աքսեսուարները ինձ հոգեհարազատ են: Ես ինձ շատ ներդաշնակ եմ զգում իմ զգեստապահարանի հետ, իսկ նորաձեւության տենդեցներն ու թելադրանքները, բնականաբար, զերծ չեն մնում իմ տեսադաշտից, թեպետ մշտապես առաջնորդվում եմ իմ զգացողությամբ:
-Սոֆյա, դուք մշտապես աչքի եք ընկնում մեծ մազակալներով կամ գլխարկներով,արտահայտիչ զարդերով, Ձեզ տեսնելիս հստակ կարելի է մտածել, որ դուք աշխարհինավելի գունավոր եք նայում, կկիսվե՞ք, թե ինչպես կարելի է ավելի գունեղ դարձնել մերշրջապատը, որը շատ հաճախ կարող ենք սկսել հենց հագուստից:
- Ես երբեք ոչ մեկին չեմ փորձել թելադրել իմ ճաշակը կամ իմ տեսակը: Ես շատ տոլերանտ մարդ եմ բոլոր պարագաներում: Պարզապես պետք չէ վախենալ գույներից, բայց եթե մարդուն դա բնորոշ չէ, պետք չէ ստիպողաբար ոչ մի բան փոխել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Սոցիոլոգ, միջոցառումների կազմակերպիչ Սոֆյա Դիլանյանը, ով հայտնի է իր յուրօրինակ ու տարբերվող աքսեսուրաներով եւ ոճով, Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:
-Սոֆյա, արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում եք միջոցառումների կազմակերպմամբ,հետաքրքիր է, եթե վերլուծեք Ձեր հաճախորդների ընդհանուր պահանջներն ուհետաքրքրությունները, ի՞նչ է այսօր պահանջում նորաձեւ միտումներին հետեւող մարդը, որն ուզում է իր միջոցառման կազմակերպմամբ զբաղվեն մասնագետները: Այս ոլորտումի՞նչն է այժմ նորաձեւ:
- Շատ կարեւոր է, որ այն մարդը, ով կդիմի մեզ կամ մեր կոլեգաներին, հասկանա, որ պետք է մասնագիտորեն մոտենալ միջոցառմանը, որպեսզի խուսափեն գլխացավանքից: Իսկ այս ոլորտում վերջին շրջանում բոլորը ձգտում են տեսնել շոու բեմադրություններ, ոչ թե միայն երգիչների եւ պարողների:
-Հետաքրքիր է նաեւ, թե ինչպե՞ս կարելի է տարբերել այն միջոցառումները, որոնցկազմակերպմամբ դուք եք զբաղվում, ունե՞ք «ձեռագիր», ըստ որի մարդիկ անմիջապեսկարող են հասկանալ, որ դուք այդտեղ եք եղել:
- Ինձ թվում է, այո, մենք ունենք մեր ձեռագիրը, բայց երեւի ավելի ճիշտ կլինի, որպեսզի դրա մասին խոսեն մեր հաճախորդները:
-Թերեւս Ձեր աշխատանքն էլ արվեստի մի մասը կարող է կազմել, ինչպե՞ս եք ամենանգամ «ստեղծագործում», ինչի՞ց եք ոգեշնչվում:
- Բնականաբար, մեր հաճախորդների պահանջները իմանալով, փորձում ենք ստեղծագործական ջիղ մտցնել մեր աշխատանքում:
-Պատահե՞լ է, որ հաճախորդների պահանջները չեն համընկել Ձեր տեսակետների հետ,եւ դուք չեղյալ եք հայտարարել համագործակցությունը: Ի՞նչ պարագայում կարող է նմանիրավիճակ ստեղծվել:
- Այո, եղել են նման դեպքեր, բայց չեմ ցանկանա պատմել դրանց մասին, քանի որ դա էթիկայի կանոներին չի համապատասխանի:
-Սոֆյա, դուք հայտնի եք Ձեր յուրօրինակ ոճով, դուք նորաձեւ եք, բայց ոչ բոլորի նման,հագուստի ու աքսեսուարների Ձեր ընտրությամբ Դուք իսկապես տարբերվում եք շատշատերից, հետաքրքիր է՝ նորաձեւության նկատմամբ Ձեր պահանջները ա՞յլ են:
- Առաջին հերթին ես միշտ իմ ներքին աշխարհի հետ համահունչ եմ ապրում եւ բոլոր՝ շատ անգամ «խելագար» սանրվածքները կամ տարօրինակ աքսեսուարները ինձ հոգեհարազատ են: Ես ինձ շատ ներդաշնակ եմ զգում իմ զգեստապահարանի հետ, իսկ նորաձեւության տենդեցներն ու թելադրանքները, բնականաբար, զերծ չեն մնում իմ տեսադաշտից, թեպետ մշտապես առաջնորդվում եմ իմ զգացողությամբ:
-Սոֆյա, դուք մշտապես աչքի եք ընկնում մեծ մազակալներով կամ գլխարկներով,արտահայտիչ զարդերով, Ձեզ տեսնելիս հստակ կարելի է մտածել, որ դուք աշխարհինավելի գունավոր եք նայում, կկիսվե՞ք, թե ինչպես կարելի է ավելի գունեղ դարձնել մերշրջապատը, որը շատ հաճախ կարող ենք սկսել հենց հագուստից:
- Ես երբեք ոչ մեկին չեմ փորձել թելադրել իմ ճաշակը կամ իմ տեսակը: Ես շատ տոլերանտ մարդ եմ բոլոր պարագաներում: Պարզապես պետք չէ վախենալ գույներից, բայց եթե մարդուն դա բնորոշ չէ, պետք չէ ստիպողաբար ոչ մի բան փոխել:
-Կցանկանայի լսել նաեւ ձեր կարծիքը այսօրվա հայ երիտասարդության ճաշակի եւնորաձեւության նկատմամաբ նրանց վերաբերմունքի մասին:
- Ինձ շատ է ուրախացնում վերջին 2-3 տարրվա մեջ երիտասրադների շրջանում տեղի ունեցող փոփոխությունները: Կարծում եմ, այդ հարցում գլխավոր ազդեցությունը համացանցն է: Միաժամանակ, երիտասարդներին կխնդրեի շատ չփորձել նմանակել արտասահամանյան աստղերին, որովհետեւ մեզ մոտ շատ հաճախ չեն տարբերում բեմն ու իրական կյանքը:
-Սոֆյա, նորաձեւության վերաբերյալ ամեն սեզոնին կան հստակ «օրենքներ»,միաժամանակ, մեզանից յուրաքանչյուրը դրանց տալիս է իր շեշտը: Ձեր խորհուրդը՝ինչպես եւ ինչերի՞ առկայությամբ այս աշնանը նորաձեւ լինել:
- Ես երբեք չեմ առաջնորդվել հատուկ կանոններով, բացառությամբ, երբ խոսքը էթիկայի մասին է: Միայն կարող եմ ասել, որ յուրօրինակ եւ ինքնատիպ աքսեսուրաների շնորհիվ դուք միշտ կարող եք տարբերվել։