Life.panorama.am-ը գրում է. Հունիսի 27-ին երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 41 տարեկան: Սիրված երգչուհին արդեն 11 տարի է, ինչ մեզ հետ չէ, բայց շարունակում է սիրվել ու հիշվել իր հնչեղ ձայնով ու ժպիտով:
Կայքի հետ զրույցում երգչուհի Ալլա Լեւոնյանը կիսվել է մտերիմ ընկերուհու՝ Վարդուհի Վարդանյանի մասին հիշողություններով, նաեւ պատմել Վարդուհու հետ կապված զավեշտալի դեպքերից մեկը:
Մեզ հետ զրուցելիս Ալլան նշեց, որ այսօր, ինչպես եւ ամեն տարի, ընկերներով ու հարազատներով այցելել են Վարդուհի Վարդանյանի շիրիմն,
«Թեեւ մենք ընկերներով հաճախ ենք լինում մեր Թութուշի տանը, բայց իր ծննդյան ու մահվան օրերին պարտադիր այցելում ենք նրա շիրիմին: Պետք է հատուկ շեշտեմ, որ իր ծննդյան օրը, չնայած բոլորիս ներսում չսպիացող ցավին, բայց մենք բոլորս էլ շատ ուրախ ենք: Այսօր մեր ողջ օրն իրենով է լցված լինում, իրեն հատուկ ջերմությունն ու ուրախությունը փորձում ենք պահպանել, հիշում ենք նրա հետ կապված ամեն մանրուք, ամեն դրվագ: Մեզ թվում է, թե նա մեզ հետ է, մեր կողքին, յուրաքանչյուր հարցի շուրջ մենք այսօր էլ գիտենք Թութուշի պատասխանը: Թախիծն ու տխրությունը բոլորիս մեջ կա ու կմնա, բայց իր ծննդյան օրը միշտ ուրախ կանցկացնենք, քանի որ բոլորս էլ երջանիկ ենք, որ մեր կյանքում եղել է Վարդուհի Վարդանյանը»,- նշեց Ալլան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում