«Ի՞նչ արեցին այսօրվա իշխանությունները․ իրենց քաղաքական հայրերի վաղեմի երազանքը իրականացրեցին՝ «եկեք Արցախից հրաժարվենք, հանգիստ ապրենք», Արցախից հրաժարվեցինք, հիմա Սյունիքից պետք է հրաժարվենք, Սյունիքից կհրաժարվենք, կպարզվի, որ Մասիս քաղաքում ապրել են թուրքեր, ադրբեջանցիներ, դե եկեք ամեն դեպքում ռազմական էսկալացիայից խուսափելու համար պայմանավորվենք, դուրս բերենք մեր զորքերը և հանձնենք։ Եվ այստեղ յուրաքանչյուր բնակավայր, որտեղ երբևէ ապրել է ադրբեջանցին, մենք ստիպված ենք լինելու հանձնել, քանի որ մենք խուսափում ենք ռազմական էսկալացիայից»,- այսօր՝ «Համախմվում ենք» համաերիտասարդական ֆորումի ժամանակ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։