▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բաքվին կամ ռուսներն են խաբել, կամ՝ թուրքերը

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում 7 թեկնածուներից առավելագույն ձայները ստացել են Քաթարի, Ֆրանսիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները:

Թեկնածուների թվում էր նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Ադրբեջանում մեծ հույսեր ունեին վանդալիստ ծերունու վերաբերյալ, ով զբաղեցնելով Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը ժամանակին ոչնչացրեց Ջուղայի խաչքարերը: Հիմա էլ սույն բարբարոսին Բաքուն ցանկանում էր դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն: Սակայն, առաջին փուլի արդյունքներից կարելի է ենթադրել, որ Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը ֆիասկո է գրանցել: Բաքվի թեկնածուին ձայն է տվել ընդամենը 2 երկիր: Բաքվում, բացի իրենց ձայնից, 100% համոզված էին, որ Փոլադ Բյուլբյուլօղլուին ձայն կտան նաև Անկարան և Մոսկվան:

Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 4-ին ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպաշտպանի Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլիի թեկնածությունը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:

Քվեարկության արդյունքներից կարելի է ասել, որ Ադրբեջանի «ծնողներից» կամ Ռուսաստանն է խաբել Ալիևին, կամ էլ Իլհամ բաբային «դավաճանել» է Թուրքիան:
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ «դավաճանը» Էրդողանը լինի: Վերջին շրջանում Թուրքիայի բռնապետը տարված է Քաթարով: Ալ-Թանիների հեքիաթային հարստությունը հանգիստ չի տալիս Էրդողանին:

Հ.Գ.Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն բարձրաձայնում Բյուլ-բյուլօղլուի ստացած 2 ձայնի մասին տեղեկությունը: Երևի ամաչում են կամ նրան քել են փնտրում «դավաճանին»:

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее