▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ

Ս.թ. ապրիլի 21-ին YoHealth-ը Դուբայ մոլում՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում,  կազմակերպել է հատուկ հանդիպում հայազգի խառը ոճի մենամարտիկ (MMA), միջազգային աստղ և YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանի հետ։

Երկրպագուները հնարավորություն են ունեցել հանդիպել հայտնի մարզիկի հետ, ստանալ նրա ինքնագիրը և լուսանկարվել վերջինիս հետ։ Միջոցառմանը մասնակցելու համար օգտատերերը YoHealth հավելվածում իրենց կուտակած քայլերը փոխանակել են երեկոյի մուտքի տոմսով։

Մարզիկի հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Երևանում։ Ապրիլի 25-ին Արման Ծառուկյանն այցելել է Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյս։ Այցելուներն ստացել են մարզիկի ինքնագրով լուսանկարներ։

Հիշեցնենք, որ YoHealth հավելվածը ոչ միայն հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք, այլև հնարավորություն է ընձեռում կուտակած քայլերը փոխանակել նմանատիպ միջոցառման տոմսերի հետ։

YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որի օգտատերերը նաև հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog բաժնում։ Ի դեպ, օգտատերերը կարող են դրամայնացնել նաև իրենց հետևորդների և դիտումների քանակը և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում:

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ Play Market-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее