▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յո՞ երթաս, Հայաստան

27 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, որին հայ ժողովուրդը սպասել էր 7 դար:

Այդքան երկա՜ր սպասված, թանկ, միակ, մեր ազգային արժանապատվության մասին վկայող պատմական փաստն այսօր, ցավոք, լիարժեք պաշտպանված չէ ՀՀ իշխանության կողմից, մեր աչքի առաջ այն թուլանում է, դառնալով ԵԱՏՄ-ի մաս, որի անդամ պետությունների մեջ ինքը չի  դիտվում հավասար գործընկեր, ով ասես, ոնց ասես խփում է Հայաստանի շահերին ու այդ միությունը  ոչնչով  չի նպաստում մեր պետականության ամրությանն ու երբեմն ինձ թվում է, թե ամեն ինչ արվում է, որ կորցնենք մեր անկախությունը:

Հենց այսօր՝  օգոստոսի 23-ին, մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կարծես դիտավորյալ Սոչի է հրավիրել ՌԴ նախագահ Պուտինը, տեսնես ինչո՞ւ: Ի՞նչ հերթական նվաստացնող քայլն է պատրաստվում անել ՌԴ-ն մեր պետականության նկատմամբ, որովհետև ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կառույցը՝ ՀՀ ԱԳՆ-ն, ակնհայտորեն տանուլ է տալիս դիվանագիտական հարթակներում:

Խնդրում եմ, սիրելիներս ազգովի սթափվենք, գիտակցենք  վերջապես, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր պետության անկախությունը պաշտպանելու և զորացնելու իսկապես սուրբ  գործը, յուրաքանչյուրս իմաստություն ունենանք գտնելու մեր այս նվիրական պարտականությունն իրականացնելու բանալին:

Այս արժանապատիվ օրով շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայությանը և Աստծուց խնդրում, որ արժանի անի մեզ այդքան սպասված պետության մեջ հավերժ  արարել ու ապրել:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու Ելք  խմբակցության անդամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее