▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յախք, թու, կարող էի, չէ՞, հայ չծնվել». Նիկոլայ Ծատուրյանը` Արմենչիկին կոչում տալու մասին

armtimes.com-ը գրում է. «Յախք, թու, կարող էի, չէ՞, հայ չծնվել». սա է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի արձագանքը` Արմենչիկ բեմական անունով հայտնի երգչին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ:

Նշված կոչումը երգիչ Արմեն Գոնդրաչյանին (Արմենչիկին) Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է Հայաստանի անկախության օրվա առթիվ` երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար: Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ սա արդեն խայտառակություն է: «Երբ որ չափանիշը իջնում է մինչեւ «պլինտուս», դա արդեն սարսափելի է: Դա խոսում է մեր անճաշակության, գռեհկության, աշխարհից կտրվածության մասին: Եթե աշխարհը 21-րդ դարում է, մենք 19-րդ դարում ենք դեռ»,- կարծիք հայտնեց թատերական գործիչը:   

Նշենք, որ Արմենչիկից բացի, այսօր Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել Հարութ Փամբուկչյանին (Ձախ Հարութ): Նիկոլայ Ծատուրյանը սա մեկնաբանել չցանկացավ` դա այդուհանդերձ որոշ չափով հասկանալի համարելով ու նշելով, որ նրա երգերն իր ճաշակով չեն:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее