▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Yandex-ը սկսել է «ժուլիկության» դիմել»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Yandex տաքսին շռնդալից մուտք մտավ հայկական շուկա՝ ազդարարելով 200 դրամի մասին: Ամիսների ընթացքում բավական մեծ նիշա գրավեց շոկայում: Դեմպինգով, գովազդով, թե ոնց, բայց պահանջարկը նրա ծառայությունների հանդեպ մեծ էր:
Հիմա արդեն մանրից Yandex-ը սկսել է ժուլիկության դիմել: Նախ, չնայած նախկինի պես հայտարարում են մինիմալը 200 դրամ, բայց իրականում սկսում է 300-ից, ուղղակի այդ փաստը չեն ցանկանում ազդարարել:
Երկրորդը, այդ 300-ն էլ այլեւս գործնականում չի գործում: Գները շատ ավելի թանկ են. հասկանալի է. կլիենտուրան արդեն հավաքվել է, իմաստ չունի էժան գներով աշխատել:
Փորձի համար. նույն երթուղին, նույն ճանապարհով, երեկ Յանդեքսով իմ վրա արժեցել է 900 դրամ, իսկ այսօր ամենասովորական տաքսիով արժեցել է 600 դրամ: Տարբերությունը հսկայական է: Այնպես էր, այլեւս անիմաստ է ժուլիկներից օգտվել:

Մհեր Ղալեչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее