-Խզարել, լոքշ, լեվել, ֆեյսբուք,-այսպիսի բառեր կհանդիպեք իմ գրքում,-ասում  է Asekose.am-ի  CV  հաղորդման հերոսը` մեր դարաշրջանի պոետ Կարեն  Անտաշյանն ու ավելացնում` Ի՞ նչ է նշանակում  Նարեկացուց, Շեքսպիրից,  Դանթեից, Թումանյանից, Չարենցից հետո 21-րդ դարում  գրել բանաստեղծություն:
Asekose.am-ի CV հաղորդման ընթացքում Կարեն Անտաշյանը խոսում է «Ծիլի-Ծով»-ի, «Գրանիշի»-ի, առհասարակ` ժամանակակից հայկական գրականության մասին ու այլ հարցերի վերաբերյալ:
Հեղինակ և վարող` Նարեկ Բախտամյան
Կարեն Անտաշյանի վերջին գիրքը` «Ծիլի-Ծովը» նույնպես ներկայանում է  մեկ ընդհանրական գաղափարական հղացմաբ. լեզվական տարբեր  փորձարարություններով ստեղծագործող բանաստեղծն իր հայեցակարգը մեկնաբանում է  հետևյալ բնաբանով՝ «Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և հմայական  հետազոտությունների գիրք է: Այստեղ ես սրբացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի  հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Կյանքի  ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի  բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն է»:
Asekose.am-ի CV հաղորդումը դիտեք նաև Լայմ TV-ի եթերում` շաբաթ -16.00-ին, կրկնությունը` երկուշաբթի- 16:30-ին, հինգշաբթի- 15:30-ին
      

