Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ատում եմ էս ազգի մենթալիտետը, ատում եմ բժիշկներին, ատում եմ ոստիկաններին ու, ընդհանրապես, էս Աբովյանը: Մարդը մեռնելու վրա շտապ օգնություն ենք կանչում, գալիս սրսկում, գնում են, էն դեպքում, որ բոլոր նշանները տանում են խոզի գրիպին: Փսխում է, շնչահեղձ է լինում, նորից ենք զանգում, գալիս է միայն բուժքույրը, արձանագրում է մահ, թողնում հիվանդին սենյակի մեջտեղում ընկած ու գնում: Որոշ ժամանակ հետո երրորդ անգամ ենք զանգում, ասում են պառկեցրեք անկողնու վրա, մինչև ոստիկանները կգան, մենք անելիք չունենք: Ոստիկանները գալիս են 4-5 ժամ հետո: