▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղուրբան լինեք բոլոր զավակներին, որ Ձեր համար հող են պահել. լրագրողը` Անդրանիկ Քոչարյանին

ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ պետք է դասեր քաղել պարտությունից, իսկ Yerevan.today-ի լրագրողի դիտարկմանը, թե անցած 30 տարիներին թշնամին այդ տարածքում հենակետ չէր տեղադրում, արձագանքեց․ «30 տարի դու էիր տնօրինում»։

Անդրանիկ Քոչարյանը լրագրողի մյուս հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Մյուս անգամ դու կգնաս առաջնագիծ»։ Լրագրողը պատասխանեց, որ առաջնագիծ կգնա Անդրանիկ Քոչարյանի և նրա որդու հետ։ Նաև հիշեցրեց, որ մամուլում տեղեկություններ կան, որ հենց Անդրանիկ Քոչարյանի միջնորդությամբ նրա զարմիկին պատերազմի ժամանակ դիրքերից հեռացրել են։

Այս հիշեցումն Անդրանիկ Քոչարյանին զայրացրեց, նա անցավ անձնական վիրավորանքների։

«Ղուրբան լինես իմ զավակին։ Ղուրբան լինես իմ երկու զավակին։ Գնա վարսավիրանոց, քո տեղը վարսավիրանոցում է, մազերդ տնկվել են», - ասաց նա՝ դիմելով լրագրողին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее