▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհի մարմանը մասնակցող ռուսական օդանավն իրականացրել է 8-րդ թռիչքը

 

 

 

 

 

 

 

 

 

Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:33-ին, Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցող ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա է 4-5 ծխացող օջախ:

Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее