▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսրովը հրդեհողը բացահայտված է. Հայ-ամերիկյան հատուկ օպերացիա

lragir.am-ը գրում է. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խորհրդարանում արած հայտարարությունը՝ Խոսրովի արգելոցի հրդեհի եւ այդ կապակցությամբ ամերիկյան տիեզերական լուսանկարների մասին, մնաց Հայաստանի հանրության ուշադրությունից դուրս, թերեւս նաեւ այն պատճառով, որ խորհրդարանում տեղի ունեցավ ավելի կարեւոր մի բան՝ Արտաշես Գեղամյանի ու Նիկոլ Փաշինյանի բախումը:

 

Մինասյանի հայտարարությունը խլացավ այդ աղմուկի մեջ, մինչդեռ հայտարարությունն ունի մի քանի առանցքային ասպեկտ, ընդ որում Խոսրովի արգելոցի հրդեհի շրջանակում եւ նաեւ դրանից շատ ավելի դուրս:

 

Բնապահպանության նախարարն ըստ էության հայտարարել է հրդեհի բացահայտման մասին: Իհարկե, նա ուղիղ իմաստով չի ասել այդպիսի բան, այլ ընդամենն ասել է, որ ԱՄՆ տրամադրած տիեզերական լուսանկարներում երեւում է, որ Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին:

 

Ավելին, նույնիսկ մարդածին առումով դժվար է պատկերացնել այդպիսի պատահականություն կամ թյուրիմացություն, երբ որեւէ մեկը մոռացած է լինում հանգցնել որեւէ օջախ: Եթե արձանագրվում է հրդեհի միմյանցից բավական հեռու երեք օջախ միաժամանակ, ապա դա նշանակում է պարզապես դիտավորություն:

 

Այդպիսով, բնապահպանության նախարարի հայտարարության տողատակում ակնհայտ է ազդակը, որ Խոսրովի արգելոցի հրդեհը դիտավորություն է, ընդ որում հեռու նպատակներ հետապնդող:

 

Այդ նպատակների «հեռավորության» մասին վկայում է եւ այն, որ ԱՄՆ տրամադրել է տիեզերական լուսանկարներ, որոնք գործնականում «բացահայտում» են Խոսրովի հրդեհը: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее