▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսքեր շաղ տալը դեռ երբեք հարց չի լուծել. Լուսինե Բադալյան

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես:
Երևանն աշխարհի միակ քաղաքն է, որ հավասարը չունի իրեն ձոնված սրտառուչ երգերի քանակով: Տարիների ընթացքում գալիս ես այն եզրակացությանը, որ միայն խոսքերով սիրելը, երևացող տեղերը մաքուր պահելը թե՛ միջանձնային հարաբերություններում, թե՛ մնացած բոլոր հարցերում, բայց աղբի մեջ ապրելը հատուկ է մեզ: Դեռ մի քանի ամիս առաջ, երբ նյարդերս էլ չդիմացան, վաղ առավոտյան ինքս էի մաքրում բակի աղբը (ամեն առավոտ շանը տանում եմ զբոսանքի, երբ դեռ քաղաքը քնած է): Մի օր բակի պապիկներից մեկը մոտեցավ, հարցրեց, թե ինչու եմ ես մաքրում, ասացի, որ իմ երեխաներն են խաղում այստեղ, հո չե՞մ թողնի՝ այս պայմաններում խաղան: Ասաց, որ խոսել են արդեն, խոստացել են, որ հարցը կլուծվի, բակում կա 67 երեխա, ամեն մեկն էլ մի բան նետի, արդյունքը սա կլինի։ Ժամանակին քաղաքապետարանն էր պատասխանատու, հիմա 15 օրը մեկ է մաքրում, ԺԷԿ-ը պիտի հարցը լուծի: Հավատացի, վստահեցի, համբերատար սպասեցի:
Երբ մեկ ամիս առաջ մեկնում էի, բակն էին կարգի բերում, ուրախացա... Հիմա վերադարձել եմ ու կրկին շանը տարել եմ զբոսանքի. ահավասի՛կ... 
Ինձ՝ որպես միջին ստատիստիկ ծնող, բնավ չի հետաքրքրում, թե ով է մեղավոր, որ իմ երեխաներն այս պայմաններում են անցկացնում իրենց օրվա մեծ մասը, բայց ունե՞մգործողություններ է պահանջում: 
Եվ սա դեռ քաղաքի կենտրոնն է...

Լ

Լուսինե Բադալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее