Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզում գնացքն ու մարդատար ավտոբուսն իրար են բախվել, ինչի արդյունքում կա 19 զոհ: 2 երեխաներ գտնվում են վերակենդանացմնա բաժանմունքում, 12 հոգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` ղազախական պետհամարանիշով ավտոբուսում եղել են 50 ուղևորներ, որոնցից 15-ը` Ուզբեկստանի քաղաքացիներ:
Վլադիմիրի մարզպետի մամուլի քարտուղար Ռիտա Շլյախովան հայտարարել է, որ ավտոբուսը ճանապարհի կեսին՝ երկաթգծի վրա, փչացել է, ու այն հնարավոր չի եղել տեղից շարժել:
«Ավտոբուսում մարդիկ քնած են եղել: Վարորդը բղավել է, ինչից հետո ուղևորներից 34-ն իջել են ավտոբուսը տեղից շարժելու համար: Արդյունքում նրանք ողջ են մնացել, զոհվել են միայն ավտոբուսում մնացածները»:


