▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. Կան տուժածներ

Թարմացված․ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 1-ին՝ ժամը 19:31-ին, Երևանի Սարյան փողոցում պայթյունի ձայն է լսվել:

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, պայթյունը տեղի է ունեցել Սարյան փողոց 2/2 հասցեի մոտակայքում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Սարյան փողոցում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կա 2 տուժած:

ՆԳՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Նախնական տվյալով` Սարյան փողոցում տեղի է ունեցել մեքենայի գազաբալոնի պայթյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее