
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 09:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 09։15-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 35 ԼV 159 համարանիշի եւ մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 TF 620 համարանիշի ավտոմեքենաները։ Մեքենաները բախվել են ճակատ- ճակատի։
Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Բժիշկները մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին բուժօգնութուն են ցուցաբերել վթարի վայրում։ Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ու վիրավորների ինքնությունը:


