▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 11 վիրավոր

 

Shamshyan.com-ը գրում է. մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 116-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Vito մակնիշի 31 LL 600 համարանիշի, Nissan X-Trail մակնիշի 34 QO 600 համարանիշի, Nissan March մակնիշի 34 MN 494 համարանիշի ավտոմեքենաները: 

 Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Իջևանի, մի մասը Դիլիջանի բժշկական կենտրոններ:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու Իջևանի փրկարարները:

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացավ: 
 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее