▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ «Հին Էրիվան»-ում. բացօթյա սրճարանում ամեն ինչ վերածվել է մոխրակույտի

Խոշոր հրդեհ «Հին Էրիվան»-ում. բացօթյա սրճարանում ամեն ինչ վերածվել է մոխրակույտի, ժամանել է 3 մարտական հաշվարկ  և 1 ավտոսանդուղք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺShamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող «Հին Էրիվան»-ի բազմահարկ շենքում։

Հրշեջները «Հին Էրիվան» օբյեկտի աշխատակիցների հետ նախ կարողացել են կանխել 7-րդ հարկի բացօթյա սրճարանում առաջացած հրդեհի տարածումը, այնուհետև մարել այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее