▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 350 բնակիչ, այրվել են մեքենաներ

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից Asekose.am-ին հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։
Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։ 

Նախնական տվյալներով տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее