▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 10 վիրավորների մեջ կան 5 երեխաներ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Գոշ-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ՝ 63-ամյա Վոլոդյա Թ.-ի վարած Ford մակնիշի 35 CՏ 852 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մարտունիկ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 CT 343 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վոլոդյա Թ.-ի ուղևորներ՝ համագյուղացիներ, 55-ամյա Հասմիկ Թ.-ն, 30-ամյա Քրիստինե Ա.-ն, 2-ամյա Միքայել Թ.-ն, 10-ամյա Վոլոդյա Թ.-ն, 12-ամյա Հասմիկ Թ.-ն, 33-ամյա Ալվինա Թ.-ն, 8-ամյա Մամիկոն Զ.-ն և 13-ամյա Էլինա Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее