▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Երևանում. «06»-ը բախվել է ЗИЛ-ին. կա վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում: Մարզահամերգային համալիրի մոտ բախվել են ВАЗ 2106 մակնիշի 35 LG 199 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 ՕT 762 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Asekose.am-ի թղթակիցը, մեքենաներում միայն վարորդներն են եղել: Վթարի հետևանքով «06»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее