▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են «09»-ն ու «07»-ը, «07»-ում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16;0-ի սահմաններում Սայաթ-Նովա գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սուրեն Աղասյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 ԼZ 959 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 QV 65 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ «07»-ում հրդեհ է բռնկվել։

Վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, տեղափոխվել են Մասիսի բժկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է «07»-ի վարորդի և վիրավորի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее