▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա 7 վիրավոր.

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում այսօր՝ ժամը 16։20-ի սահմաններում բախվել են Volkswagen մակնիշի 34 DA 436 համարանիշի եւ ԼԱԴԱ 2114 մակնիշի T 962 YM 777 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից 3-ին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց, իսկ մնացածին՝ Ապարանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее