▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդարան է անցնում 4 ուժ․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ ընտրությունների արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ՀՀ Ընտրական օրենսգրքի 75 հոդվածի երրորդ մասի համաձայն՝ քվեարկության օրվանից հետո յոթերորդ օրը՝ արտահերթ նիստին ամփոփեց ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Օրենսդիր մարմնում իրենց տեղն ունենալու համար պայքարում էին ԿԸՀ կողմից հաստատված 9 քաղաքական ուժերը՝ 5 կուսակցություն եւ 4 դաշինք։

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների առնվազն 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

2009 ընտրատեղամասերի վերջնական տվյալներով՝ առաջատարն իշխող Հանրապետական կուսակցությունն է։

Խորհրդարանում ներկայացված կլինեն երկու կուսակցություններ՝ Հանրապետականն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը, եւ երկու դաշինքներ՝ «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները։

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 468 քաղաքացիներից 1 մլն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը:

Ընտրություններին մասնակցած ուժերը ստացել են․

«Ելք» դաշինք-  122 հազար 65 ձայն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն- 14 հազար 739 ձայն

«Հայկական վերածնունդ» կուսակցություն-  58 հազար 265 ձայն

«Ծառուկյան» դաշինք-  428 հազար 836 ձայն

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-  25 հազար 950 ձայն

Հանրապետական կուսակցություն-  770  հազար 441 ձայն

Կոմունիստական կուսակցություն-  11 հազար 741 ձայն

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 32 հազար 508 ձայն

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն-  103 հազար 48 ձայն

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675

Անճշտությունների ընդհանուր թիվը՝ 2052

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее