▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդ կտամ լսել Արմեն Սարգսյանի այս սենսացիոն հարցազրույցը․․․

Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Խորհուրդ կտամ լսել Արմեն Սարգսյանի այս սենսացիոն հարցազրույցը, որից ես առանձնացրել եմ երեք ուշագրավ հայտարորություն:

Առաջինը, որ Արմեն Սարգսյանը ասում է, որ լինելով Սովետական Միության գիտնական, Խորհրդային իշխանություններից գաղտնի ԱՄՆ-ին է վաճառել խիստ գաղտնի գիտական ուսումնասիրություններ:

Երկրորդ, որ հայտարում է, որ քանի որ աշխարհը փոխվել է Թրամփը լրիվ իրավունք է վաստակել Դանիայի պես թույլ երկրից վերցնել Գրենլանդիան։

Ու ամենաուշագրավը վերջին պնդումն է, որով առանց անուններ տալու փաստում է, որ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը դավաճաններ ու սրիկաներ են, քանի որ ըստ նրա տրամաբանության 1997 թվականին Հայաստանը ամենաուժեղ դիրքերից կարող էր լուծել Ղարաբաղի հարցը, սակայն իր մոտ քաղցկեղ են հայտնաբերել ու նա ստիպված է եղել լքել երկիրը ու այդ պլանը չի իրականացվել:

Այստեղ մեկ այլ հարց է ծագում, ինչու Արմեն Սարգսյանը այդ մասին լռել է շուրջ 30 տարի և երկրորդ ինչու է նա համաձայնել գալ նախագահ աշխատել մի մարդու մոտ, ով 1997 թվականին Ղարաբաղի ու Հայաստանի համար ամենաշահավետ պայմաններով խնդրի լուծման վիժեցնողներից էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее