Շոու բիզնեսյան որոշ «վայ ներկայացուցիչների» գոռոզ պահվածքի, լրագրողների հետ խոսելաձևի համար մենք են մեղավոր, որովհետև նրանցից շատերի հիմար մտքերը տիրաժավորում ենք, նրանց ոչինչ չասող լուսանկարները տարածում ենք, նրանց անհոդաբաշխ նախադասություններով հարցազրույցները հրատարակում ու վերահրապարակում ենք...
Իսկ նրանք դրանց թևեր են առնում ու իրենց , իրոք, աստղ են պատկերացնում ու պահում այնպես, կարծես «օսկարակիր» են կամ ընդհանրապես ՝ «դափնեկիր», երբ իրականում կրողը չեն ոչ մի մշակույթի, արվեստի հետ ոչ մի նշույլ անգամ կապ չունեն, ու կերազեն նույնիսկ ասուպ լինել, ուր մնաց՝ աստղ...
Հատուկ շոու բիզնեսյան մի քանի ներկայացուցչի համար, վստահ եմ, բացատրություն է պահանջում «ասուպ» բառը, որովհետև նրանց բառապաշարն, իրենց աշխարհի նման սահմանափակ է...
Նրանց աստղ համարողներն ու դարձնողներն և շոու բիզնեսյան աստիճաններով կամ աստիճաններին «բրդողները» լավ կլինի իրենց հովանավորյալներին առաջին հերթին համեստություն սովորեցնեն:
Ու նաև հասկացնեն, որ այսօր նրանց հանդուրժող ու հիմար կերպարների հանդեպ աչք փակող լրագրողների շնորհիվ է, որ բակի տղաներից բացի Հայաստանում էլի մարդիկ կան, որ ճանաչում են իրենց...
Ձեր հասցեին հանկարծ քննադատության դեպքերից հետո՝ ինչո՞վ եք դուք տարբերվում բլոգերին կամ լրագրողին հայհոյող թիկնապահից կամ թղթակցին վիրավորող թաղային հեղինակությունից:
Ոչնչով, որովհետև ավելի վատն եք դառնում ու ի ցույց եք դնում Ձեր իրական կերպարը...
Թե՞ կարծում եք դուք «սուրբ» եք...
Մի մոռացեք ՝ այդ սխալ կերպարը մենք ենք ստեղծել՝ բլոգերներով ու լրագրողներով...
Իսկ մենք, կարող ենք երբեմն Ձեզ ներել, բայց Ձեր չարությունից երբեք վախեցողը չեք...
Այդ մի բանում վստահ եղեք, «աստղիկներ» ու նրանց հովանավորներ...
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան