▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորեն Լեւոնյան. «Հիասթափություններն ավելի ցավոտ են դառնում».

Bravo.am-ը գրում է. Խորեն Լեւոնյանը վերադառնում է թատրոն: Նա ընդգրկվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմում: Այս մասին հայտնել է մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ գալիք տարվա սկզբին Խորենը գլխավոր դերով հանդես կգա «Սասնա ծռեր» ներկայացման մեջ:


Թեմայի շուրջ մենք փորձեցինք զրուցել հենց դերասանի հետ, սակայն նա առայժմ նախընտրում է չխոսել այդ մասին.«Չեմ ուզում կցկտուր ինչ-որ պատասխաններ տալ: Ուզում եմ գեղեցիկ մի բան կազմակերպել՝ նշելու համար իմ վերադարձը թատրոն, որովհետեւ ես թատրոնում եղել եմ, նոր չեմ մուտք գործում»: Հիշեցնենք, նախկինում նա հանդես է եկել ինչպես Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, այնպես էլ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее